«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը դիվանագիտական բլեֆ է, ու հիմա ավարտվում է այդ բլեֆի ժամկետը

Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը դիվանագիտական բլեֆ է, ու հիմա ավարտվում է այդ բլեֆի ժամկետը
20.06.2026 | 12:04


Պրոբլե՞մ կա: Հրեան ասում է՝ փողով վերացրու այդ պրոբլեմ կոչվողը:

Չի վերանու՞մ: Ավելի մեծ փողեր տուր՝ կվերանա:

Մեծ փողերով էլ չի լուծվու՞մ խնդիրը:

ՈՒրեմն իսկապես պրոբլեմ է, հարկավոր է մտածել, թե ինչպես վերացնել:

Իրանը Թրամպի ուղու համար պրոբլեմ էր: Ոմանք էլ մեզ մոտ, դրա հետ հույսեր էին կապում:

Հիմա Թրամպն այդ պրոբլեմ կոչվածը, ոչ միային իր անունը կրող ճամփի, այլև ԱՄՆ-ի ներկայությունը Իրանում ապահովելու համար, լուծում է մեծ փողերով:

ՈՒ ոչ թե ամերիկյան փողեր է տալիս, այլ թույլատրում է, որ Իրանը տնօրինի իր տրիլիոնի հասնող սառեցված գումարները:

Իրանն ա՛յ, այս հեռանկարն աչքի առաջ ունենալով էր, որ Ադրբեջանին չէր ասում՝ աչքիդ վերև հոնք կա, երբ Իսրայելը ադրբեջանական տարածքից հրթիռակոծում էր, կամ պրեզիդենտի ուղղաթիռ էր կործանվում...

Թրամպի ուղուն դեմ է նաև Ռուսաստանը:

Հետո՞ ինչ, որ դեմ է: Ժողովուրդն ասում է՝ քաչալը դեղ ունենա, իր գլխին կքսի:

Ռուսաստանն այնպես չի թաղվել ուկրաինական պատերազմում, որ մի հատ էլ դեմ կանգնի Թրափին։

Սա ճնշող մեծամասնության կարծիքը կարող է լինել:

Ես մեծամասնության նման չեմ մտածում:

Ճիշտ է՝ հինգերորդ տարին է, ինչ ձգվում է ուկրաինական կոչվող արյունոտ թնջուկը:

Իսկ ինչու՞ է ձգվում:

Որովհետև ռուսական բանակին հրամայված է պատերազմել ու բանակը պատերազմում է:

Հրամայված չէ հաղթել, շեշտում եմ՝ հրամայված է միայն պատերազմել:

Իսկ դրանք տարբեր բաներ են, տարբեր խնդիրներ լուծող հրամաններ են՝ հաղթելը և սոսկ պատերազմելը:

Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես վարվում ՌԴ զորքերի գլխավոր հրամանատարը: Առիթի դեպքում մանրամասն կհիմնավորեմ առանձին գրառմամբ, ելնելով պատմական անալոգիայից:

Միայն ասեմ, որ հիմա հասել է հաղթելու հրաման տալու ժամանակը:

Այնպես որ, Թրամպի ուղուն Ռուսաստանի կողմից խոչընդոտելու, դա չեղարկելու համար կա մի միջոց:

Դա ալիևների կլանի, ավելի քան 30-ամյա տիրապետության ավարտն է:

Կարող ենք վստահաբար ասել, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արված են:

Շատ - շատերի կողմից թմբկահարվող Մոսկվա - Բաքու - Անկարա առանցք չի եղել ու չկա: Դա բլեֆ է ու հիմա ավարտվում է դիվանագիտական այդ բլեֆի ժամկետը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ